ԿԿարմեն Ղուկասյան

Երևանի Ղափանցյան փողոցում կիսակառույց շինության պատը փլուզվել է ավտոմեքենայի վրա. կա զոհ

Երևանի Ղափանցյան փողոցում կիսակառույց շինության պատը փլուզվել է ավտոմեքենայի վրա. կա զոհ

Օգոստոսի 25-ին՝ ժամը 21:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում քամուց կիսակառույց շինության պատը փլուզվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ավտոմեքենայում կա քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ կիսակառույց շինության պատը փլուզվել է Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա։

Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի (ծնված 1991 թ․):

Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում