ԼԼիլիթ Ասատրյան

Սևանա լճի մասնավոր լողափի տարածքում քաղաքացու դի է հայտնաբերվել

Սևանա լճի մասնավոր լողափի տարածքում քաղաքացու դի է հայտնաբերվել

Օգոստոսի 24-ին՝ ժամը 18:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացին ջրի մեջ չի շարժվում․ անհրաժեշտ է շտապօգնություն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացին դուրս է բերվել ափ․ տեղում գտնվող շտապօգնության աշխատակիցները արձանագրել են Է․ Ղ․-ի (ծնված 1955 թ․) մահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում