Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ

ՄՄերի Ներսիսյան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և հայտարարել Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին:

«Հպարտ եմ, որ այսօր հայտարարում ենք Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին»,- ասված է Բայդենի հայտարարության մեջ: Օգնության չափը չի նշվում։

«Փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության հրթիռներ՝ Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար, հակազրահային արկեր, զինամթերք և շարժական հրթիռային համակարգեր»,- ասված է հաղորդագրությունում:

«Ռուսաստանը չի հաղթի այս հակամարտությունում: Ուկրաինայի անկախ ժողովուրդը կհաղթի.Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցները և մեր գործընկերները կշարունակեն կանգնել նրանց կողքին ամեն պահի»,- հավելել է Բայդենը:

Զելենսկին բարձր է գնահատել ռազմական օգնության հայտարարությունը՝ շեշտեով, որ հակաօդային պաշտպանության համակարգերի անհրաժեշտությունն իրոք մեծ է:

Զելենսկին նշել է, որ զրույցի ընթացքում ընդգծել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով ճնշումը շարունակելու անհրաժեշտությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում