Մոսկվան և Կիևը բանակցություններ են սկսել Կուրսկի մարզում գերեվարված ռազմագերիների փոխանակման շուրջ

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինան և Ռուսաստանը բանակցություններ են սկսել Կուրսկի շրջանում գերեվարված ռազմագերիների փոխանակման շուրջ՝ հայտնել է Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը: Դմիտրո Լուբինեցի խոսքով՝ բանակցությունների առաջարկով հանդես է եկել ռուսական կողմը։

Թե քանի ռուս զինվորականի է գերեվարել ուկրաինական կողմը օգոստոսի 6-ից ի վեր՝ հայտնի չէ, պաշտոնական տվյալներ դեռ չեն հրապարակվել։

Երեկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին զեկուցել է Վոլոդիմիր Զելենսկուն, որ միայն վերջին մեկ օրում 100 ռուս զինվորական է գերավարվել:

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում