Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԱԱնի Օհանյան

Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում․ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում․ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

Ինչպես տեղեկացրել ենք՝ օգոստոսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 2.02-ին, Հայաստանի Հանրապետության Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 10 կմ խորության վրա գրանցվել է 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 5-6 բալ: Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից տեղեկացնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։ Հայտնի պատմական ուժեղ երկրաշարժերը այս գոտում տեղի են ունեցել 1226 և 1322 թվականներին համապատասխանաբար M=6.0 և M=6.5: Գործիքային շրջանում ամենաբարձր մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերի 9-ին M=5,0:

«ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները: Պարբերաբար գնահատվում է ընթացիկ սեյսմիկ վտանգը: Այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում