ԳԳոհար Սարգսյան

ՃՏՊ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՃՏՊ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 9-ին՝ ժամը 18։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Ford (վարորդ՝ Ա․ Ե․) և Nissan (վարորդ՝ Ս․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները. վարորդները և Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Հ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում