Բաղրամյանի բաժնի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

ՄՄարո Թարվերդյան

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 31-ին օպերատիվ տեղեկություն ստացան։ Նույն օրը տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն կատարվեց Վանանդ գյուղի 51-ամյա բնակչի տանն ու կից շինություններում։

Հայտնաբերվել են կանեփի 8 բույս և մարիխուանայի նմանվող զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 355 գրամ քաշով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում