Փեզեշքիանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին

ԴԴիանա Գասպարյան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ հարևան և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության և 14-րդ կառավարության առաջնահերթություններից է:

Կոբախիձեն նշել է, որ Իրանը տարածաշրջանում կարևոր և կառուցողական դեր ունի: Նա գոհունակություն է հայտնել, որ երկու երկրի հարաբերություններում բարեկամական մթնոլորտ է տիրում:

Ղեկավարները կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում