Հայաստանը եղբայրական երկիր ենք համարում. Պեսկով

ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանը Հայաստանին եղբայրական երկիր է համարում և հուսով է, որ այնտեղ չեն ընտրի Ուկրաինայի ուղին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Պեսկովը հույս է հայտնել, որ Երևանը Արևմուտքի հետ հարաբերություններում քաղաքական իմաստնություն կդրսևորի:

«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ինքն է որոշում գործակցության իր առաջնահերթ ուղղությունները։ Մեզ համար Հայաստանը դաշնակից է, մենք հարգանքով ենք վերաբերվում նման փնտրտուքներին, պարզապես չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքը կրկներ այն, ինչը ժամանակին արեց Կիևը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները և զարգացնել դրանք։ «Մենք բազում ծրագրեր ունենք»,- հավելել է նա։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում