ՄՄարիամ Մխիթարյան

Կիևը հարևաններից էլեկտրաէներգիա է խնդրել

Կիևը հարևաններից էլեկտրաէներգիա է խնդրել

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է գեներացնող հզորությունների կեսի կորստի մասին։ Էլեկտրաէներգիայի շտապ ներմուծման համար Կիևը դիմել է Ռումինիային, Սլովակիային, Լեհաստանին և Հունգարիային։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը:

Նշված երկրներից նախատեսվում է ներկրել օրական 25682 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Նախարարությունը հայտնել է, որ սպառողներին էլեկտրաէներգիայով ապահովելու լուրջ դժվարություններ են նկատվում հատկապես Դնեպրոպետրովսկի և Չեռնիգովի մարզերում։ Էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումների հիմնական պատճառը Ռուսաստանի հարձակումներն են էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

2024 թվականին Ուկրաինայում ռուսական զանգվածային ավիահարվածների հետևանքով բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ և ջերմային էլեկտրակայաններ են վնասվել ու ավերվել։

Հունիսի կեսերին Ուկրաինայի նախագահը հայտարարել է երկրում ջերմային էներգիայի արտադրության 80%-ի և հիդրոէլեկտրակայանների արտադրության մեկ երրորդի ոչնչացման մասին։

«Ուկրէներգոյի» ղեկավար Վլադիմիր Կուդրիցկու խոսքով՝ առնվազն մինչև ձմռան սկիզբ Ուկրաինան ստիպված կլինի էլեկտրաէներգիա ներկրել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում