Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինայի նախագահը և ԱՄՆ նախկին նախագահ, ներկայումս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել:

Թրամփը նշել է, որ շատ լավ զրույց է ունեցել Զելենսկու հետ և շնորհավորանքներ Է ստացել հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ:

«Նա դատապարտեց անցած շաբաթ տեղի ունեցած սարսափելի մահափորձը և նշեց, որ ամերիկացի ժողովուրդը համախմբվել է միասնության ոգով»,- գրել է Թրամփն իր սոցիալական էջում:

ԱՄՆ նախկին նախագահը խոստացել է ընտրվելու դեպքում խաղաղություն բերել աշխարհին, վերջ տալ պատերազմին, հնարավորություն տալ ռուսական և ուկրաինական կողմերին՝ բանակցել գործարքի շուրջ, որը վերջ կդնի բռնությանը և ճանապարհ կհարթի դեպի բարգավաճում:

Հեռախոսազրույցը մեկնաբանել է նաև Վոլոդիմիր Զելենսկին:

Նա մատնանշել է երկկուսակցական և երկպալատ ամերիկյան աջակցության կենսական նշանակությունը:

«Ուկրաինան միշտ երախտապարտ կլինի ԱՄՆ-ին՝ ռուսական ահաբեկչությանը դիմակայելու մեր կարողություններն ամրապնդելու համար»,- ասված է Զելենսկու տարածած հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով՝ Թրամփի հետ պայմանավորվել են անձնական հանդիպման ժամանակ քննարկել, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել արդար և տևական խաղաղության հասնելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում