Վերընտրվելու դեպքում Թրամփը մտադիր է կարգավորել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ

ԴԴիանա Գասպարյան

Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Միլուոկիում Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում։ Նա պաշտոնապես համաձայնել է առաջադրվել կուսակցության կողմից՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Ելույթում նա խոսել է իր դեմ իրականացված մահափորձի մասին, քննադատել ԱՄՆ ներկայիս վարչակազմին՝ ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողելու համար։ Նախկին նախագահը խոստացել է վերընտրվելու դեպքում կրճատել հարկերը, լուծել գնաճի, միգրացիայի խնդիրը:

Թրամփը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, նաև վերջ տալ միջազգային բոլոր ճգնաժամերին և հակամարտություններին: Նա մեղադրել է Բայդենի վարչակազմին ռուս-ուկրաինական պատերազմը թույլ տալու համար:

«Նման բան երբեք չէր լինի, եթե ես լիներ նախագահի պաշտոնում»,- համոզմունք է հայտնել Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունն իր թեկնածուին պաշտոնապես կազդարարի օգոստոսին կայանալիք համագումարի շրջանակում:

Միացյալ Նահանգներում նախագահի ընտրությունը կայանալու է նոյեմբերի 5-ին:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում