Մոսկվան ափսոսանք է հայտնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ՀՀ մասնակցության հետ կապված

ԴԴիանա Գասպարյան

Մոսկվան ափսոսանք է հայտնում Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հետ կապված: Նման գնահատական է հնչեցրել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Խոսելով անվտանգության ոլորտի մասին՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, հանդես է գալիս որպես ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ պայմանավորվածությունների մասնակից»,- Ռիա Նովոստիի հետ հարցազրույցում նշել է դիվանագետը: Նա պնդել է, թե առկա մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն Երևանը, իբր, այլ ճանապարհ է ընտրել:

«Հայաստանը նախընտրում է մեծացնել գործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին մասնակիցների հետ՝ հատկապես նրանց չափանիշների ներդրման, զենքի գնման կամ մարտական պատրաստության համատեղ աշխատանքների հարցերում»,- մտահոգություն է հայտնել փոխարտգործնախարարը։

Գալուզինը հերթական անգամ հայտարարել է, թե արևմտյան դերակատարների նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է»: Իսկ Երևանը, խորացնելով նրանց հետ շփումները, իբր, կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և վտանգել սեփական անվտանգությունը:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում