ԵՄ-ն և Ղրղզստանը Ընդլայնված գործընկերության և գործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

ԳԳոհար Սարգսյան

Եվրամիությունը և Ղրղզստանն Ընդլայնված գործընկերության և գործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:

«Սա երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր պահ է», - ասված է ԵՄ հաղորդագրության մեջ:

«Համաձայնագիրն իրավական նոր հիմք կապահովի քաղաքական երկխոսության ամրապնդման և բազմաթիվ ոլորտներում փոխշահավետ գործակցության խորացման համար: Խոսքը, մասնավորապես, առևտրի և ներդրումների, նորարարության, կրթության, շրջակա միջավայրի, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ոլորտների և քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի մասին է: Ուրախ ենք տեսնել Ղրղզստանին մեր մերձավոր գործընկերների շարքում»,- հայտնում են ԵՄ-ից։

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում