ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
 
 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ին KamAZ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1983 թ․) բախվել է ճանապարհամերձ բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում