ԳԳոհար Սարգսյան

Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային եռօրյա արշավը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային եռօրյա արշավը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել հեծանվային հերթական զբոսանքից՝ կից գրելով․

«Այսօր տեղի ունեցավ մեր 4-րդ հեծանվային զբոսանքը Երևանում՝ 20 կմ: Հեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվը։

Հ.Գ. Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սևանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավը: Մասնակիցների չափանիշները կորոշվեն և կհրապարակվեն առաջիկայում. խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել, և մասնակցելու հնարավորություն տալուց առաջ նախ պետք է համոզվել, որ պոտենցիալ մասնակցի առողջությունը և հմտությունները բավարարում են դրա համար: Սպասեք լուրերի»։

Մանրամասները՝ այստեղ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում