Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը. Զելենսկի

ԳԳոհար Սարգսյան

Շվեյցարիայում մեկնարկել է Խաղաղության երկօրյա գագաթնաժողովը։ Ըստ Շվեյցարական կողմի՝ դրան մասնակցում է 92 երկիր և 8 կազմակերպություն։ Համաժողովին ընդառաջ՝ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել էր, որ ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում են միջուկային և պարենային անվտանգությունը, ռազմագերիների, տեղահանվածների, ուկրաինացի երեխաների վերադարձը։

Նշվում է, որ բացի օրակարգային հիմնական թեմաներից, սեղանին է նաև հարցը, թե երբ և ինչպես Մոսկվան կարող է ընդգրկվել խաղաղության գործընթացում: Հիշեցնենք, որ այս հանդիպմանը ռուսական պատվիրակություն չի հրավիրվել:

Գագաթնաժողովի բացման արարողությանը Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը և Կիևի խաղաղության բանաձևն էլ ծնվել է դրան վերջ տալու անհրաժեշտությունից:

Շվեյցարիայի նախագահն էլ նշել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության խաղաղ գործընթաց անհնար է պատկերացնել և երկարաժամկետ լուծումը պետք է ներառի երկու կողմերին էլ:

«Սակայն կարգավորման գործընթացը պետք է հանգեցնի Ուկրաինայի համար համապարփակ, արդար և կայուն խաղաղության հիմքի ստեղծմանը, որը հիմնված է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության վրա», - շեշտել է Վիոլա Ամհերդը։

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում