Շվեյցարիայում մեկնարկում է Ուկրաինայի հարցով Խաղաղության երկօրյա գագաթնաժողովը

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինայի նախագահը մեկնել է Շվեյցարիա, որտեղ այսօր մեկնարկում է Խաղաղության երկօրյա գագաթնաժողովը։

Տելեգրամի էջում Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ հանդիպելու է տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, որոնք ընդհանուր նպատակ ունեն՝ աջակցել Ուկրաինայում արդար և երկարաժամկետ խաղաղությանը: Նրա խոսքով՝ ի թիվս այլ հարցերի, օրակարգում են լինելու միջուկային և պարենային անվտանգությունը, ռազմագերիների, տեղահանվածների, ուկրաինացի երեխաների վերադարձը։

Շվեյցարական կողմը տեղեկացրել է, որ Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին կմասնակցի 92 երկիր և 8 կազմակերպություն։ Նշվում է, որ միջոցառմանը ներկա կլինի պետության և կառավարության 57 ղեկավար: Բացի օրակարգային հիմնական թեմաներից՝ կքննարկվի նաև հարցը, թե երբ և ինչպես Մոսկվան կարող է ընդգրկվել խաղաղության գործընթացում:

Հիշեցնենք՝ Շվեյցարիայի գագաթնաժողովին ռուսական պատվիրակություն չի հրավիրվել: Մոսկվան դատապարտել է առանց ռուսական կողմի ներգրավվածության՝ հակամարտության հնարավոր կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ:

Երեկ էլ Վլադիմիր Պուտինը ռազմական գործողությունների դադարեցման պայմաններ է ներկայացրել՝ ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից:

Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Կիևը պետք է հրաժարվի նաև ՆԱՏՕ-ին անդամակցության մտադրությունից, ձեռք բերի չեզոք, ոչ միջուկային կարգավիճակ, ապառազմականացվի և ապաազգայնականացվի, Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները պետք է վերացվեն, Ղրիմը և Սևաստոպոլը ճանաչվեն Ռուսաստանի մաս:

Կիևը անիրատեսական վերջնագիր է որակել Պուտինը առաջարկը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում