ԿԿարմեն Ղուկասյան

ՆԳՆ հայտի հիման վրա ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռու և Տավուշի մարզերում աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների առաջնային գնահատում

ՆԳՆ հայտի հիման վրա ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռու և Տավուշի մարզերում աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների առաջնային գնահատում

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ավերիչ հեղեղումների հետևանքները վերացնելու համար, ՀՀ ներքին գործերի նախարարի խնդրանքով, ՄԱԿ-ի հայաստանյան թիմը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական ղեկավարությամբ, իրականացրել է Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատում (ՄԻՐԱ)։

 

Այն նպատակ է ունեցել առաջնային գնահատում իրականացնել աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների համար: Հաշվետվության նախնական արդյունքները քննարկվել են հիմնական գործընկերների հետ, ինչի արդյունքում հաշվետվությունը բերվել է վերջնական տեսքի:
 
Հունիսի 13-ին հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին։

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

 

Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման արդյունքները ներկայացրել է ՄԱԶԾ փորձագետ Կրունոսլավ Կատիչը։

 

Բազմոլորտային առաջնային կարիքների գնահատմանը հաջորդելու է հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման գործընթացը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում