ԻԻրինա Մկրտչյան

ԱԺ շենքի մոտ տեղի ունեցածի հետևանքով տուժած 8 անձ հիվանդանոցում է. Անահիտ Ավանեսյան

ԱԺ շենքի մոտ տեղի ունեցածի հետևանքով տուժած 8 անձ հիվանդանոցում է. Անահիտ Ավանեսյան

ԱԺ շենքի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցածի հետևանքով տուժած 8 անձ այս պահի դրությամբ բուժհաստատություններում է: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Վիրահատված բուժառուի վիճակը բավարար է գնահատվում, ստանում է համապատասխան օգնություն, մյուսներն էլ, կարծում եմ, այս 1-2 օրվա մեջ դուրս կգրվեն»,- ասաց նախարարը

Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև ոստիկանության գործողություններին:

«Ոստիկանությունը գործել է իրավաչափ և իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում»,- հավելեց  նախարարը:

Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության էին դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում