Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱնի Օհանյան

Նախագահ Խաչատուրյանն ու ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին

Նախագահ Խաչատուրյանն ու ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանին:

Ողջունելով Նինա Հաչիգյանին՝ նախագահը կարևորել է նրա այցը Հայաստան և ընդգծել համայնքային մակարդակում սերտ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

«Վստահ եմ՝ ձեր այցելությունն իր նպաստը կբերի համայնքային մակարդակով գործակցության ակտիվացման՝ փորձի փոխանակման և փոխօգնության միջոցով: Տարբեր քաղաքների կամ համայնքների միջև անմիջական և ուղիղ կապերի հաստատումը շատ կարևոր է»,- ասել է նախագահը:

Նինա Հաչիգյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Ուրախ եմ տեսնել մեր երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը: Հույս ունեմ, որ իմ այցն օգտակար կլինի համագործակցության զարգացման համատեքստում»,- ասել է նա:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են քաղաքների, համապատասխանաբար մարզերի ու նահանգների միջև համագործակցության նոր հնարավորություններ գտնել, ինչպես նաև որպես քույր քաղաքներ համագործակցությունն առավել ակտիվացնել:

Ընդգծվել է գործակցության մեծ ներուժ ունեցող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացումը և գործնական քայլերի ակտիվացումը:
Երկուստեք կարևորվել է օրերս կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակում ընդունված համատեղ հայտարարությունը, որով ուրվագծվել է գալիք տարում երկկողմ կապերի խորացման տեսլականը՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով ռազմավարական գործընկերության:

Անդրադարձ է կատարվել նաև մեր երկրում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում