ԱՄՆ-ը կարող է մեծացնել միջուկային զինանոցը. Սպիտակ տուն

ԴԴիանա Գասպարյան

Վաշինգտոնը հնարավոր է՝ առաջիկա տարիներին մեծացնի միջուկային զինանոցը՝ զսպելու Ռուսաստանից, Չինաստանից և այլ հակառակորդների կողմից աճող սպառնալիքները՝ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Պրանայ Վադդին։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը փոփոխություններ է կատարում միջուկային զենքի ռազմավարության մեջ` շեշտը դնելով մրցակցության վրա։

Վադդին միաժամանակ հավատացրել է՝ Միացյալ Նահանգները հետևում է սպառազինությունների վերահսկման և չտարածման միջազգային պարտավորությանը: Նա մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը հրաժարվում է այլընտրանքային պայմանագրեր քննարկել, որոնք կարող են փոխարինել 2010 թվականին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին համաձայնագրին:

Հիշեցնենք, որ փաստաթղթի ժամկետը լրանում է 2026 թվականին: Սակայն 2023 թվականի փետրվարին Մոսկվան հայտարարել է համաձայնագրին Ռուսաստանի մասնակցության միակողմանի կասեցման մասին:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը «միջուկային զենքը չի թափահարում» և միջուկային էսկալացիայի հռետորաբանություն չի սկսել, սակայն անհրաժեշտության դեպքում երկրի միջուկային դոկտրինը կարող է փոխվել:

«Միջուկային զենքի կիրառումը կարող է արագացնել մեր նպատակների կյանքի կոչումը, սակայն ռազմաճակատում գտնվող ռուս զինվորականների առողջությունն ավելի կարևոր է»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում