ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվա-Բաքու հարաբերությունների հետագա զարգացման համար անհրաժեշտ է բարելավել լոգիստիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. Պուտին

Մոսկվա-Բաքու հարաբերությունների հետագա զարգացման համար անհրաժեշտ է բարելավել լոգիստիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. Պուտին

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում մի շարք արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի թիվս այլ հարցերի խոսել է Մոսկվա-Բաքու գործակցության մասին:

«Երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Մենք զգում ենք փոխադարձ շահերի և նույնիսկ ինչ-որ չափով փոխադարձ համակրանքի հիման վրա միջպետական կապերը զարգացնելու՝ Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամությունը»,- մանրամասնել է Կրեմլի ղեկավարը։

Բացի դրանից՝ Պուտինը շեշտել է՝ հարաբերությունների հետագա զարգացման համար անհրաժեշտ է բարելավել լոգիստիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները։ «Խոսքը ոչ միայն Հյուսիս-հարավ ճանապարհի, այլև ուրիշ ուղղությունների մասին է, այն է՝ լոգիստիկ կենտրոնների միացում, այդ թվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Դաղստանի հատվածում»,- հավելել է Պուտինը։

Նա համոզմունք է հայտնել, որ Հյուսիս-հարավը կարող է դառնալ պահանջված միջանցք, որով բեռները Սանկտ Պետերբուրգի նավահանգստից կհասնեն Ադրբեջան, ապա Իրան և դեպի Պարսից ծոց։ «Դա մոտ 10 օրով ավելի արագ կլինի, քան Սուեզի ջրանցքով»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում