Մոսկվայի հետ բանակցություններն այժմ անիրատեսական են. Զելենսկի

Մոսկվայի հետ բանակցություններն այժմ անիրատեսական են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Guardian-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Մոսկվայի հետ բանակցությունների հնարավորությանը, նշել՝ դա այժմ անիրատեսական է:

Նրա խոսքով՝ Կրեմլի հետ խաղաղության պայմանագիրը «ծուղակ» կդառնա, քանի որ Վալդիմիր Պուտինին վստահել չի կարելի, նա կխախտի ցանկացած պայմանավորվածություն:

«Մոսկվան կօգտվի ռազմական գործողությունների դադարից ուժեր կուտակելու համար և վաղ թե ուշ կրկին հարվածներ կհասցնի»,- համոզմունք է հայտնել Զելենսկին։ Նա հավելել է՝ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում, կփորձի փոխել նաև Եվրոպայի սահմանները: 

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը ևս դեմ էր արտահայտվել հրադադարին՝ պնդելով, որ դա հնարավորություն կտա ուկրաինական ուժերին վերախմբավորվել և վերազինվել: Սերգեյ Լավրովը նշել է, որ փոխարենը հարկավոր է հասնել խաղաղության, որի շրջանակում հաշվի կառնվեն անվտանգության անբաժանելիության սկզբունքը և տեղում ստեղծված իրողությունները:

Նրա խոսքով՝ հակամարտությունն ավելի արագ կկարգավորվի, եթե Արևմուտքը դադարեցնի Կիևին մատակարարումները, իսկ ուկրաինացիները՝ ռազմական գործողությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում