ՎՎարդան Հովսեփյան

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածների վիճակը միջին ծանրության է

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածների վիճակը միջին ծանրության է

Մայիսի 29-ին՝ ժամը 10:04-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին բախվել են Toyota (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1983 թ․) և Opel (վարորդ՝ Գ. Ն., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ա.-ն և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Բ.-ն (ծնված 1957 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում