Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱնի Օհանյան

Միրզոյանն ու ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը

Միրզոյանն ու ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը

Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ:

Երկուստեք ընդգծվել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում։

«Հայաստանը՝ որպես չտարածման ջատագով, հավատարիմ է պայմանագրին իր հանձնառությանը, ինչպես նաև կարևորում է մինչ օրս կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու տեսանելիության ավելացումը»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ Հայաստանի փոխգործակցության հարցեր, մասնավորապես՝ կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի համատեքստում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից պայմաններում առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի։

Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 1996 թ. հոկտեմբերի 1-ին և վավերացրել 2006 թ. հուլիսի 12-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում