ՔՔրիստինե Ոսկանյան

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Ժ. Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Արթիկ):

 
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ կասեցման համար հիմք են ծառայել սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումները, որոնք, համաձայն սահմանված նորմերի, անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում:
 
Մասնավորապես՝
  •  արտադրամասի հատակը հարթ չի եղել, որոշ հատվածներում առկա են եղել փոսեր, ինչը նշանակում է, որ հատակը հնարավոր չէ հեշտորեն լվանալ և ախտահանել.
  • առաստաղը եղել է մրոտված, ոչ նորոգ վիճակում, ինչը չի բացառում մասնիկների թափվելու հնարավորությունը.
  • պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները և բեռնարկղերը պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում, դրանք պատշաճորեն չեն լվացվել և ախտահանվել:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում