ՄՄարիամ Մխիթարյան

Խարկովի մարզի իրավիճակի վերաբերյալ երկու կողմից հակասական լուրեր են ստացվում

Խարկովի մարզի իրավիճակի վերաբերյալ երկու կողմից հակասական լուրեր են ստացվում

Ռուսական կողմը հայտնում է, որ հսկողություն է հաստատել Խարկովի ուղղությամբ մի շարք բնակավայրերի նկատմամբ: Ռուսաստանի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը հարձակողական հաջող գործողություն են իրականացնում բոլոր ուղղություններով, ռուսական բանակը մտել է Վոլչասկ: «Այդ նպատակով թե՛ կենդանի ուժի, թե՛ տեխնիկայի և զինամթերքի որոշակի ռեզերվներ են ստեղծվել»,- նշել է Շոյգուն:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Խարկովի ուղղությունը մնում է բարդ, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է։

«Խարկովի շուրջ իրավիճակը մասամբ կայունացել է. պաշտպանության ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ռուսական ուժերին»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկու խոսքով՝ ուկրաինացի զինվորականները շարունակում են պայքարը Խարկովի շրջանի բնակավայրերի, մասնավորապես՝ Վոլչանսկի համար, որը հրթիռակոծությունների հետևանքով գրեթե ամբողջովին ոչնչացվել է:

Ուկրաինայի գլխավոր շտաբից հայտնում են, որ խափանել են Վոլչանսկում ամրապնդվելու ռուսական բանակի ծրագրերը և, ընդհանուր առմամբ, վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Դոնեցկի մարզի Պոկրովսկի, ինչպես նաև Խարկովի մարզի Կուպյանսկի ուղղություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում