Ռուսաստանը պաշտպանության նոր նախարար ունի

ԴԴիանա Գասպարյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախարարի պաշտոնը 2012 թվականից զբաղեցնող Սերգեյ Շոյգուին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին։ Պաշտպանության նախարարի պաշտոնում Վլադիմիր Պուտինն առաջարկել է նշանակել քաղաքացիական անձի՝ Անդրեյ Բելոուսովին, որը մինչ այս զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Իսկ Նիկոլայ Պատրուշևը, որն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում էր արդեն 16 տարի, կանցնի այլ աշխատանքի: Կրեմլից խոստացել են առաջիկա օրերին հայտնել՝ ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու Պատրուշևը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, մեկնաբանելով ռազմական գերատեսչությունում վերադասավորումները, նշել է, որ զինված ուժերում նորարար մոտեցումներ են անհրաժեշտ:

ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Պուտինի առաջարկով պահում են զբաղեցրած պաշտոնները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում