ՌԴ Պետդուման հաստատել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում

ԳԳոհար Սարգսյան

Ռուսաստանի Պետդուման հաստատել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում: Ավելի վաղ նրա թեկնածությունը Պետդումային էր ներկայացրել Վլադիմիր Պուտինը: Միշուստինի օգտին է քվեարկել 375 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 57-ը, ոչ ոք դեմ չի քվեարկել:

Միշուստինը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին, նշել է, որ այդ քայլով իրենք աջակցել են նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը: Նա հավելել է, որ փոխվարչապետների և նախարարների թեկնածության քննարկումը Պետդումայում տեղի կունենա առաջիկա օրերին:

Միշուստինը ՌԴ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի հունվարից։ Նա Ռուսաստանի կառավարության 14-րդ ղեկավարն է և չորրորդ վարչապետը, որը վերընտրվել է այդ պաշտոնում:

Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում