Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին

ԳԳոհար Սարգսյան

Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնել ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները։ 50 տոկոս բոնուսային բաղադրիչով պարտավորությունների մարման հնարավորությունից հասցրել են օգտվել շատերը։ Այդ մասին ոստիկանությունը հաղորդագրություն և տեսանյութ է հրապարակել:

Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 75580 քաղաքացի 165.756 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 699.324.478 դրամ:

Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 86197 կատարողական վարույթով բռնագանձվել է շուրջ 375 միլիոն դրամ:

Մանրամասները՝ ոստիկասնության հրապարակած տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում