Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Շուշի

ԴԴիանա Գասպարյան

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին կնոջ հետ այցելել է Շուշի և Ֆիզուլի: Այս մասին նշված է ամերիկյան ներկայացուցչության հաղորդագրությայն մեջ: Տեղում դեսպանը հանդիպել է կառավարության ներկայացուցիչների և մանկավարժների հետ: Լիբբին հայտարարել է, թե այցը նախապատրաստել են շուրջ երկու ամիս: «Ուրախ եմ, որ այն վերջապես կայացավ: Քանի դեռ մենք նման պատրաստակամ գործընկերներ ունենք Ադրբեջանում, ԱՄՆ-ը կշարունակի աշխատել այս երկրի տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ»,- հավելել է դեսպանը։

Հիշեցնենք, երկու օր առաջ՝ Լիբբին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել էր հարցին, թե ինչո՛ւ չի մեկնում Շուշի: «Ես չեմ ուզում լինել ինչ-որ մեկի՝ ինչ-որ տեղ կազմակերպած շոուի մի մասը: Այդ պատճառով, երբ գա դա անելու ժամանակը, կգնամ, այժմ պատրաստ չեմ»,- նշել էր դեսպանը:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում