ՀՀ վարչապետը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը

ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ո՛չ՝ ասաց Ալեն Սիմոնյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան

Հարցին՝ արդյոք պատասխանել է ՌԴ Պետդումայի գրությանը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ գրությանը չպատասխանելու վերաբերյալ ակնարկին, Սիմոնյանը հայտնեց, որ ինքը ոչ մի գրություն չի ստացել:

«Ում ուղարկել են՝ իրեն հարցրեք: Եթե չեմ սխալվում, գործընկերս վաղուց պատասխանն ուղարկել է: Ուղղակի այդ րոպեին երևի տիկին Զախարովային այդպես էր հարմար: Պարզ է, չէ՞, որ բեմականացված հարցուպատասխան է մշտապես տեղի ունենում»,- ասաց Սիմոնյանը:

Լրագրողների պնդումներին, թե ում է ուղղված եղել գրությունը, Սիմոնյանը պատասխանեց՝ Սարգիս Խանդանյանին (ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ - խմբ.):

Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ տեղյա՞կ է արդյոք պատասխան գրության բովանդակությանը, թե՞ ոչ:

«Ինչ ասել եմ, ճիշտ ու տեղին եմ ասել: Նոր բան չեմ ասել և նույն բաները պատրաստ եմ ասել այսօր և մշտապես կրկնել»,- նշեց ԱԺ նախագահը: 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ում անումից է Սիմոնյանն արել հայտարարությունները, նա ընդգծեց՝ ինքն ամենաուղիղ մանդատով ընտրված մարդկանցից մեկն է:

«Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովրդին, դա իրենց խնդիրն է, և իրենց պատկերացումներն այդպիսին են: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը և ընդդիմությունը ներկայացնում են ժողովրդին»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում