Եվրամիությունն Ադրբեջանին 2 մլն եվրո կհատկացնի ականազերծման համար

ԴԴավիթ Մուրադյան

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանը ժամանել է Ադրբեջան՝ քննարկելու Եվրամիություն-Բաքու համագործակցությունը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի շրջանակում, ականազերծման հարցում աջակցությունը և այլ հարցեր: «Այցը սկսել եմ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և պաշտպանության փոխնախարար Ռզաևի հետ արդյունավետ հանդիպումներով:

Սա կարևոր հնարավորություն է՝ ձևավորելու դրական օրակարգ կանաչ էներգետիկայի, տարածաշրջանային փոխգործակցության և Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կոոպմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում