Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները հնարավոր է արտահերթ անցկացվեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ ըստ օրենքի՝ ընտրությունը պետք է անցկացվի նոյեմբերին:

«Սակայն, քանի որ նույն ժամանակահատվածում Բաքուն հյուրընկալում է СОР29 միջազգային համաժողովը, այդ իսկ պատճառով հնարավոր է՝ ընտրությունների օրը տեղափոխելու որոշում կայացվի», - մանրամասնել է Մազահիր Փանահովը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի վերջին ընտրությունը ևս անցկացվել է արտահերթ կարգով:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում