ՄՄարիամ Մխիթարյան

Փարիզում մայիսմեկյան ցույցերն ուղեկցվել են անկարգություններով

Փարիզում մայիսմեկյան ցույցերն ուղեկցվել են անկարգություններով

Մայիսի 1-ին՝ ի պատիվ Աշխատանքի օրվա, Ֆրանսիայում ավանդաբար ցույցեր են անցկացվում։ Իրավապահների տվյալով՝ ընդհանուր առմամբ հայտարարվել է 270 ակցիա, որոնց կմասնակցի 130-150 հազար մարդ։

Փարիզում մայիսմեկյան ավանդական ցույցը՝ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, մեկնարկել է Հանրապետության հրապարակում։ Ցուցարարների շարասյունը շարժվել է դեպի Ազգի հրապարակ։

Մասնակիցները կրել են ֆրանսիական առաջատար արհմիությունների տարբերանշաններով փուչիկներ, կոմունիստական ​​և սոցիալիստական ​​կուսակցությունների, ինչպես նաև Պաղեստինի դրոշները։

Ցուցարարների մեջ են եղել «դեղին բաճկոնների» շարժման բազմաթիվ կողմնակիցներ, նաև black bloc-ի մի քանի հարյուր արմատականներ՝ ամբողջովին սև հագած, դիմակներով ու գլխարկներով: Նրանք էլ անկարգություններ են սկսել՝ ջարդելով ցուցափեղկերն ու կանգառները, հակակապիտալիստական կարգախոսներ են գրել խանութների ցուցափեղկերին։ Ակցիան անցել է ոստիկանների հետ բախումներով:

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալով՝ ցույցի մեկնարկից առաջ արդեն բերման է ենթարկվել 15 մարդ։ Ընդհանուր առմամբ, խուզարկվել է մոտ 500 քաղաքացի, առգրավվել են սառը զենքեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում