Խաղաղության պայմանագրի վրա լուրջ աշխատանք է տարվել, սակայն դեռ կան չլուծված հարցեր. Ամիրբեկով

ԴԴիանա Գասպարյան

Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ անելիքներին, նշել՝ կողմերն այժմ բանակցում են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ: Էլչին Ամիրբեկովի խոսքով՝ դրա վրա լուրջ աշխատանք է տարվել, սակայն դեռ կան չլուծված հարցեր։

«Հավատացած ենք, որ առաջիկա ամիսներին կանենք հնարավորը՝ ավարտին հասցնելու գործընթացը: Կարծում ենք՝ համաձայնագիրը կարևոր հիմք կստեղծի երկու երկրների խաղաղ գոյակցության համար»,- ընդգծել է պաշտոնյան։

Նա համոզմունք է հայտնել, որ թշնամությանը մեկընդմիշտ վերջ տալու մեծ հնարավորություն է ստեղծվել:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում