Խաղալիք էին. Աբդոլլահիանը՝ նախօրեին Իրանի վրա ԱԹՍ-ներով հարձակման մասին

ԴԴիանա Գասպարյան

Իրանի արտգործնախարարը NBC News-ի հետ հարցազրույցում անդրադարձել է երեկ Իսլամական Հանրապետության տարածքին ԱԹՍ-ներով հարվածներին, որոնք, ըստ արևմտյան լրատվամիջոցների, հասցրել է Իսրայելը՝ ի պատասխան ապրիլի 13-ին Իսրայելի դեմ իրանական ռազմական գործողությանը:

Թել Ավիվը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Ըստ NBC News-ի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չի հաստատել տեղի ունեցածին Թել Ավիվի ներգրավվածությունը:

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ավելի շատ նման էր խաղի: Դրանք անօդաչուներ չէին, խաղալիք էին»,- ասել է իրանցի դիվանագետը:

Աբդոլլահիանը հավելել է՝ Թեհրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսրայելը ձեռնպահ մնա լայնամասշտաբ հարձակումներից և նոր արկածախնդրության չգնա:

«Հակառակ դեպքում մեր արձագանքը կլինի արագ և խիստ, նրանք կփոշմանեն»,- նախազգուշացրել է արտգործնախարարը:

Միջազգային լրահոսի մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում