Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԻԻրինա Մկրտչյան

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ Խանդանյանին

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ Խանդանյանին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուին (նստավայրը` Կիև):

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն իր առաքելության ընթացքում:

Խոսելով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին` հանձնաժողովի նախագահն առաջարկել է այդ գործընթացը սկսել համանուն հանձնաժողովների միջև համագործակցությունից:

Սարգիս Խանդանյանը դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի, այդ թվում` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Շոայբ Կասուն նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Ներկայացնելով սեփական երկրի պատմությունը` դեսպանն ընդգծել է, որ խաղաղություն տանող ճանապարհը դժվար է և միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել խաղաղության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում