ԳԳոհար Սարգսյան

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Ապրիլի 8-ին` ժամը 17:05-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի 30-րդ փողոցում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ ծառն արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը։ Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում