ՄՄարիամ Մխիթարյան

Եվրամիությունն արձագանքել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունելու Վրաստանի ծրագրին

Եվրամիությունն արձագանքել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունելու Վրաստանի ծրագրին

Եվրամիությունը լուրջ մտահոգություն է հայտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարության առնչությամբ՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունելու վերաբերյալ, ինչպես նաև ափսոսանք, որ այն կրկին քննարկվում է, չնայած 2023 թվականի մարտին հանրության և միջազգային հանրության բացասական արձագանքին։

Այդ մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության գրասենյակի խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը և ԶԼՄ-ների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքն են, ինչը կարևոր է նաև ԵՄ-ին անդամակցելու գործընթացի համար»,- նշել է Ստանոն և հիշեցրել, որ Վրաստանը ստացել է թեկնածուի կարգավիճակ՝ 2023 թվականի նոյեմբերի 8-ի Եվրահանձնաժողովի հանձնարարականով սահմանված համապատասխան քայլերն իրականացնելու պայմանով։

ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ թափանցիկությունը չպետք է օգտագործվի որպես քաղաքացիական հասարակության ազատ գործելու կարողությունը սահմանափակելու գործիք:

ԵՄ-ն նաև կոչ է արել Վրաստանին՝ կատարել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները խթանելու իր պարտավորությունները:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարեց, թե մտադիր է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ներկայացնել խորհրդարանի հաստատմանը: Ընդդիմությունն այն համեմատում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում