ՔՔրիստինե Ոսկանյան

«Եվրաջասթը» կաջակցի ՀՀ-ին համատեղ քննչական խմբերի ձևավորման հարցում. ՀՀ-ն և ԵՄ-ն համաձայնագիր կստորագրեն

«Եվրաջասթը» կաջակցի ՀՀ-ին համատեղ քննչական խմբերի ձևավորման հարցում. ՀՀ-ն և ԵՄ-ն համաձայնագիր կստորագրեն

Կառավարության հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Հիմնավորման համաձայն՝ «Եվրաջասթը» ԵՄ անդամ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է, որն, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջև։

Համաձայնագրի նպատակն է զարգացնել «Եվրաջասթի» և ՀՀ իրավասու մարմինների միջև ծանր հանցագործությունների, մասնավորապես, ի թիվս այլնի, կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարը: Համաձայնագրով «Եվրաջասթը» կաջակցի ՀՀ-ին համատեղ քննչական խմբերի ձևավորման հարցում: «Եվրաջասթն» ունի իրավասության լայն շրջանակ անդրազգային հանցավորության դեմ պայքարում, հետևաբար Համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի ՀՀ քննչական մարմիններում նախաձեռնված քրեական վարույթներով ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել արդյունավետ համագործակցություն, իսկ ՀՀ դատախազության ներկայացվածությունը «Եվրաջասթում» կնպաստի անհրաժեշտ հաղորդակցման արագությանն ու ցուցաբերված փոխադարձ աջակցության որակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում