ՎՎահե Դավթյան

Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը դռները կբացի առաջնախաղով

Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը դռները կբացի առաջնախաղով

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը վերանորոգվել ու արդիականացվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մնացել են վերջին շտկումները: Երևանի սրտում գտնվող երկհարկանի այս շենքում խնդիրները շատ էին՝ տանիքից միչև հատակ:

«Շինարարական աշխատանքների մեջ արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ են նախատեսված եղել, այդ թվում՝ արտաքին ճակատի, հղկման, նորոգման մաքրման աշխատանքներ: Ջրահեռացման համակարգի փոխարինում, տանիքի վերանորոգում: Այսինքն համալիր լուծումներ են տրվել նախագծով», - նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պ/կ Տիգրան Գեղամյանը:

Շուրջ 160 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ամբողջությամբ նորովի: Փոխվել են դռներն ու պատուհանները, տեղադրվել հարմարավետ նոր բազկաթոռներ: Զրոյից է հավաքվել բեմահարթակը: Ամբողջ թատրոնն ապահովված է հակահրդեհային անվտանգության նոր համակարգերով:

Վերանորոգմանը զուգահեռ` թատրոնը վերազինվել է լուսային ու ձայնային ժամանակակից տեխնիկայով, ինչը ստեղծագործական նոր հնարավորություններ կընձեռի:

«Մեր քաղաքականությունն ուղղված է բազմապատկելու մշակութային ոլորտի նկատմամբ մեր ուշադրությունը: Նորոգման ու վերազինման աշխատանքների իրականացման համար համայնքային բյուջեից ծախսվել է մոտ 160 մլն դրամ: Իհարկե, ակնկալում ենք, որ այս ծրագրով թատրոնը նոր շունչ կստանա»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

1986թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով հիմնադրվեց արտիստական թատրոնը: Ինքը՝ դերասանը, նշում էր՝ մեր աշխատանքը բնության հետ է, մարդկանց հույզերի, և այն մի կախարդական աշխարհ է:

Համայնքային ենթակայությամբ գործող թատրոնում այսօր արդեն պատրաստվում են նոր ներկայացման: Թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում