ԴԴիանա Գասպարյան

Վաշինգտոնի նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու տևական խաղաղության. Միլլեր

Վաշինգտոնի նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու տևական խաղաղության. Միլլեր

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ Վաշինգտոնի ցանկացած փոխգործակցության նպատակն է խրախուսել այդ երկրներին հաղթահարելու տարաձայնությունները, ինչպես նաև հասնելու տևական ու ամուր խաղաղություն ապահովող համաձայնագրի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Այդպիսով նա  մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ապրիլի 5-ին նախատեսված բանակցությունները:

Մեթյու Միլլերը հավելել է՝ հանդիպման օրակարգի մասին այլ մանրամասներ հաղորդել չի կարող:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում