Նոր տվյալներ Մոսկվայի մարզում իրականացված ահաբեկչության վերաբերյալ

ԴԴիանա Գասպարյան

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան, հայտնել է մեր երկրի արտգործնախարարության մամուլի խոսնակը: «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչութան հետևանքով, նախնական տվյալով, կա 133 զոհ: Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը ՌԴ-ում համազգային սգո օր է հայտարարել: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է, որ Մոսկվայում և այլ շրջաններում հակաահաբեկչական հավելյալ միջոցառումներ են իրականացվում: Կրեմլի ղեկավարը Կրոկուսում տեղի ունեցածը արյունալի և բարբարոսական ահաբեկչություն է որակել: Նրա խոսքով՝ հանցագործները նացիստների պես են գործել, իսկ ահաբեկչությունից հետո «շարժվել են դեպի Ուկրաինա, որտեղ նրանց սպասել են»: «Կբացահայտենք և կպատժենք բոլորին: Այժմ ռուսաստանցիների ընդհանուր պարտքը զորաշարքի նման միասին լինելն է»,- հայտարարել է Պուտինը:

Մանրամասները՝ տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում