ԱԱսպրամ Սարատիկյան

Անդրանիկ Քոչարյանը հոլանդացի փորձագետներին է ներկայացրել պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Անդրանիկ Քոչարյանը հոլանդացի փորձագետներին է ներկայացրել  պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հանդիպել է Նիդերլանդների ԱԳՆ միջազգային անկախ գնահատման փորձագետներ Իվոն Ստանսենի և Արյան Սխաուֆի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ լրատվական բաժինը:

 
Ա. Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները, ընդգծել դրանց արդյունավետության բարձրացման նպատակով օրենսդիր մարմնի վերահսկողական գործիքակազմի լիարժեք կիրառման, ինչպես նաև՝ ժողովրդավարական վերահսկողության կարևորությունը։
 
Հանձնաժողովի նախագահը հյուրերի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ բարեփոխումների գործընթացի առանցքը տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված գործողություններն են:
 

Քննարկելով հետագա փոխհամագործակցության հնարավորությունները՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական, առավել թիրախային և գործնական ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքներ նախաձեռնելու վերաբերյալ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է ՀՀ արտաքին ռազմական համագործակցության բազմազանեցման համատեքստում պաշտպանության և անվտանգության ոլորտի բարեփոխումների և արդյունավետ կառավարման հաջողված միջազգային փորձի ուսումնասիրությանն ու փոխանակմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում