ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը շնորհավորանքներ է ստացել մի շարք երկրների ղեկավարներից

Պուտինը շնորհավորանքներ է ստացել մի շարք երկրների ղեկավարներից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է ստացել տարբեր երկրների ղեկավարներից նախագահի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ: Նա իր թեկնածությունն առաջադրել է հինգերորդ անգամ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ Պուտինը ստացել է ընտրողների ձայների 87 տոկոսը, մյուս երեք թեկնածուն միասին՝ 13-ը:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Լատինական Ամերիկայի երկրներից առաջին շնորհավորանքը Պուտինը ստացել է Վենեսուելայից: Նրան շնորհավորել են նաև Կուբայի, Բոլիվիայի, Նիկարագուայի, Հոնդուրասի ղեկավարները:

Պուտինին շնորհավորել են Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Մյանմայի առաջնորդները, ինչպես նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Նախկին խորհրդային հանրապետություններից Պուտինին առաջինը շնորհավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, նրան հետևել են Ուզբեկստանի, Ղազախստանի նախագահները:

Հաղթանակի առիթով Պուտինին շնորհավորել  է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ նրան մաղթելով «հաջողություններ նախագահական գործունեության մեջ՝ հանուն երկրի զարգացման և բարգավաճման»: Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին ուշադրության և շնորհավորանքի համար:

Հեռախոսազրույցի ժամանակ նրանք մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և ՌԴ-ի միջև համագործակցության հեռանկարների շուրջ:

Արևմտյան առաջնորդներից Պուտինին շնորհավորանքներ չկան, բացառությամբ X սոցիալական ցանցում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեգնական գրառումից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում