Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մասն են, նրանց պատկանելության հարցը ընդմիշտ փակված է. Լավրով

Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մասն են, նրանց պատկանելության հարցը ընդմիշտ փակված է. Լավրով

Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մասն են, նրանց պատկանելության հարցը ընդմիշտ փակված է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղրիմը Ռուսաստանին միացնելու 10-ամյակին նվիրված տեսաուղերձում։

Նախարարի խոսքով՝ անցած տարիների ընթացքում հաջողվել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, որոնք ժառանգություն են ստացել Ուկրաինայից։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այսօր Ղրիմն ունի զարգացման հստակ հեռանկարներ:

Լավրովի խոսքով՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելը թույլ է տվել պաշտպանել թերակղզու բնակիչների կյանքը, պատիվն ու արժանապատվությունը «ռուսատյաց Կիևի ռեժիմի ոտնձգություններից»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում