Բելգորոդում կրկին հնչել է օդային տագնապ. կան զոհեր և վիրավորներ

ԴԴիանա Գասպարյան

Բելգորոդում կրկին օդային տագնապ է հայտարարվել: Ռուսական կողմի տվյալով՝ ուկրաինական ուժերն արդեն մի քանի օր է՝ հարվածներ են հասցնում շրջանի տարածքին: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, կան զոհեր և վիրավորներ:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հերթական անգամ ուկրաինացի զինվորականներ են փորձել ներխուժել Բելգորոդի շրջան: Ըստ գերատեսչության՝ դիվերսիայի փորձը կասեցվել է։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Կուրսկի և Բելգորոդի շրջանների հետ Ուկրաինայի սահմանին մարտեր են ընթանում: Հաղորդվում է զինվորականների շրջանում զոհերի մասին:

Վոլոդիմիր Զելենսկին նախազգուշացրել է՝ Ուկրաինան կշարունակի հարվածել Ռուսաստանի «ամենախոցելի կետերին» և առավելագույն վնաս հասցնել հակառակորդին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում