ԼԼիլիթ Ասատրյան

Պարույր Հովհաննիսյանը Ժակլին Օ՛Նիլի հետ հանդիպմանը կարևորել է Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը

Պարույր Հովհաննիսյանը Ժակլին Օ՛Նիլի հետ հանդիպմանը կարևորել է Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մարտի 7-ին ընդունել է Կանադայի Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օ՛Նիլին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը՝ ընդգծելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի շրջանակներում ստանձնած հանձնառությունների իրականացումն առաջ մղելու ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագրին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, ինչպես նաև զինված ուժերում և ոստիկանությունում կանանց իրավունքներին վերաբերող հարցերին:

Կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրությունը՝ շարունակելու համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում և ակտիվացնելու շփումները համապատասխան հանձնառությունների իրականացմանը նպաստելու հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում